Գունավոր փոշի եւ զվարճալի վազք Երեւանում (տեսանյութ)

  • Հասարակություն - 16 Հուլիսի 2017, 12:34
Հուլիսի 16-ին՝ Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց Գունազարդ վազք 2017-ը  (Yerevan Color Run 2017):

Color Run-ը զվարճալի միջոցառում է, որը կազմակերպվում է աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառման ժամանակ հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում: Մասնակիցներն իրար վրա գունավոր փոշի են լցնում եւ վազում 5կմ:

Վազքուղին առաջինը հաղթահարող երեք տղաները և աղջիկները նվեր-փաթեթներ կստանան միջոցառման գլխավոր հովանավոր Reebok Sports Club Armenia-ից, պաշտոնական հովանավոր՝ Yerevan Mall-ից և հովանավոր Oriflame ընկերությունից:

Այս տարի Գունազարդ վազքից ստացված միջոցների մի մասը ուղղվելու է Երևանում Street Workout-ի մասնագիտացված սպորտային մարզահրապարակի կառուցմանը, որտեղ կարող են անվճար մարզվել բոլոր ցանկացողները:

Color Run-ը առաջին անգամ տեղի է ունենցել 2011թ. Արիզոնայում (ԱՄՆ), որը ուներ 6000 մասնակից:


Ամենաընթերցվածը