Հուրգադայի հարձակումը ԻԼԻՊ ցուցումն է. Bild

  • Հասարակություն - 15 Հուլիսի 2017, 17:49
Լուսանկարը՝ Ռոյթերզի
Լուսանկարը՝ Ռոյթերզի
Նախօրեին Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրի հուրանոցներից մեկի լողափին զբոսաշրջիկների վրա հարձակում գործած 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը կարող էր իր հարձակումը կատարել Իսլամական Պետություն խմբավորման ցուցումով: Ըստ գերմանական Bild պարբերականի այդպես ենթադրում է Եգիպտոսի ոստիկանությունը: Պարբերականը հղում է անում Եգիպտոսի հատուկ ծառայությունների աղբյուրին:

Հարձակում գործած 28-ամյա եգիպտացին տեւական ժամանակ համացանցում շփվել է ԻԼԻՊ անդամների հետ եւ ապրել է շարիաթի կանոններով:

Հիշեցնենք, որ նա Հուրգադայի հանրային լողափից լողալով անցել էր հյուրանոցներից մեկի լողափ եւ դանակով հարձակվել այնտեղ հանգստացող կանանց վրա: Հարձակման հետեւանքով զոհվել է երկու կին՝ գերմանուհիներ, եւս չորսը՝ երկու հայաստանցի կանայք, չեխ եւ ռուս կանայք վիրավորվել են՝ երկուստ թեթեւ, երկուսը՝ ծանր: Այդ թվում ծանր է վիրավորվել հայաստանցի կանանցից մեկը, որը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Վիրավորներին տեղափոխել էին մայրաքաղաք Կահիրեյի լավագույն բուժհաստատություններ:

Ամենաընթերցվածը