Եգիպտական Հուրգադայում տեղի ունեցած միջադեպից տուժել է ՀՀ երկու քաղաքացի

  • Հասարակություն - 14 Հուլիսի 2017, 20:06

Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի»:

Ամենաընթերցվածը