Կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը հայտնի կլինի սեպտեմբերին

    • Հասարակություն - 13 Հուլիսի 2017, 16:28
Կրթության և գիտության նախարարությունը չունի հստակ վիճակագրություն, թե Հայաստանում կրթությունից դուրս մնացած քանի երեխա կա: Այս մասին Lragir.am-ի հարցին ի պատասխան ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ վիճակագրությունը կլինի սեպտեմբերին:

«Մենք հաշվարկները կհրապարակենք, որովհետև տարբեր թվեր կան: Դա կարողանում ենք ճշտել սեպտեմբեր ամսին»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր է անում ԿԳ նախարարությունը՝ կանխելու երեխաների՝ կրթությունից դուրս մնալը, օրինակ, մարզերում դպրոցահասակ երեխաներն արդեն գնում են արտագնա աշխատանքի, նախարարը նման պատասխան տվեց. «Մեզ մոտ կրթությունը դարձավ 12-ամյա պարտադիր, բայց եթե ընտանիքը գնում է արտագնա աշխատանքի, և անչափահասն իրենց հետ գնում է, այդտեղ որևէ բան կրթության համակարգը չի կարող անել: Այստեղ կա նաև զինվորական ծառայությունից խուսափելու խնդիր: Կրթական որևէ ձևաչափ չկա, որ ասես՝ պետք է սովորես և երկրից իրավունք չունես հեռանալ»:


Ամենաընթերցվածը