Հայրը լքել է ընտանիքը, իսկ մայրը շարունակում է պայքարել որդու ապաքինման համար և հայցում մեր օգնությունը

  • Հասարակություն - 13 Հուլիսի 2017, 15:39
Վալերի Բեգլարյանը ծնվել է 2003 թվականին Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում, բնակվում են Երևանում՝ Վերին Շենգավիթ թաղամասում: Տղայի մոտ նորմալ զարգացումով աճ է եղել, սակայն 10 տարեկանում ճոճանակից ընկել է և դա էլ պատճառ է դարձել ձևավորվող հիվանդությանը՝ սկոլիոզին: Մայրը դիմել է տեղամասային բժշկին, ոչինչ չեն ախտորոշել, ուղարկել են մերսումների և այդպես մեկուկես տարի տղային աննպատակ մերսումների են ենթարկել՝ առողջական լուրջ խնդրի առաջ կագնեցնելով: Եվ միայն դպրոցում, երբ աշակերտներին բժշկական հետազոտության են ենթարկել, Վալերիի մայրիկին ահազանգել են, որ որդին լուրջ ողնաշարային խնդիր ունի:

Մայրը դիմել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է նրա հիվանդությունը՝  ողնաշարի կրծքային հատվածի բնածին սկոլիոզ, առկա է հենաշարժողական ֆունկցիայի խանգարում: Էրեբունի ԲԿ-ում մասնագետի հետազոտման արդյունքում պարզվել է, որ Վալերիի մոտ առկա է աջակողմյան իդիոպատիկ կրծքային սկոլիոզ 4-րդ աստիճանի, ցուցված է երկէտապանի վիրահատություն՝ վիրահատության արժեքն է 610 000 դրամ, իսկ անհրաժեշտ իմպլանտների արժեքը 3 000 000 դրամ, ընդհանուր նրան անհրաժեշտ է 3 610 000 դրամ, որպեսզի, ինչպես բժիշկն է նշել, լիովին առողջանա:

Սիրելի հայրենակիցներ, ընտանիքը սոցիալապես ապրում է ծանր պայմաններում, հայրը նրանց լքել է, տանը կա ևս մեկ փոքրիկ՝12տարեկան քույրը և 2-րդ կարգի հաշմանդամ տատը: Մայրը այլևս չի կարողանում հոգալ որդու բուժական ծախսերը և խնդրանքով դիմում է ողջ հայությանը օգնել որդու հրատապ վիրահատությունն իրականացնելու խնդրում:

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ում Մարուսյա Մարտիրոսյանի անունով բացվել է հաշվեհամար, որին կարող եք փոխանցում կատարել բոլոր արժույթներով՝

2470051018180000

SWIFT Code:ASHBAM22

Մայրիկի՝ Մարուսյայի հեռախոսահամարն է՝ +37494 212 936:


Ամենաընթերցվածը