Նյու Յորքի իշխանություններն առնետների դեմ պայքարին 32 մլն դոլար կհատկացնեն

  • Հասարակություն - 13 Հուլիսի 2017, 12:30

Ամերիկյան Նյու Յորքի քաղաքային իշխանությունները 32 մլն ԱՄՆ դոլար կծախսեն քաղաքում առնետների դեմ պայքարում: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նպատակ է դրել կրծողների պոպուլյացիան կրճատել 70 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախատեսված միջոցները կուղղվեն քաղաքի երեք շրջաններ, որոնք ամենաշատն են վարակված առնետներով՝ Մանհեթենի հարավային հատված, Բրոնքսի հարավ-արևմտյան և Բրուքլինի հյուսիսային հատվածներ:

«Մենք հրաժարվում ենք ընդունել առնետներին, որպես Նյու Յորքի կյանքի նորմալ մաս»,- հայտարարել է քաղաքապետը:

2017 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի նշված հատվածներում կտեղադրվեն երկաթե աղբարկղեր: Ավելի քան 16 մլն դոլար կծախսվի տների նկուղների հին հատակները բետոնապատելու վրա:

Կոլումբիայի համալսարանի կողմից 2014 թվականին իրականացված հետազոտության համաձայն՝ Նյու Յորքում կա շուրջ 2 մլն առնետ:

Ամենաընթերցվածը