ՄԱԿ. աշխարհում տեղահանվածների թիվը հասել է 65.6 միլիոնի

  • Հասարակություն - 19 Հունիսի 2017, 11:46
ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ 2016 թվականին ապաստան հայցողների ու ներքին տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 65.6 միլիոն մարդ: Այս թիվը 300 հազարով ավելի է 2015 թվականի ցուցանիշից:

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ իրենց տունը հարկադրված լքածներից 22.5 միլիոնը փախստական են, 40.4 միլիոնը ներքին տեղահանված անձինքն, 2.8 միլիոնն ապաստանի դիմում է ներկայացրել:

Փախստականներից 5.5 միլիոնը Սիրիայից են, 2.5 միլիոնը՝ Աֆղանստանից, 1.4 միլիոնը՝ Հարավային Սուդանից: 

Ամենաընթերցվածը