Google-ը խստացնում է պայքարը YouTube-ում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ

  • Հասարակություն - 19 Հունիսի 2017, 11:08
Միացյալ Նահանգների Google կորպորացիան, որը մտնում է Alphabet հոլդինգի կազմի մեջ, խստացնում է պայքարն իրեն պատկանող YouTube ինտերնետ-ծառայությունում ծայրահեղական բովանդակության տեսագրությունների տարածման դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության՝ հունիսի 18-ին տարածված հայտարարության մեջ, ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մաունթին Վյուում (Կալիֆոռնիայի նահանգ):

Ինչպես պարզաբանել են Google-ում, կորպորացիան շուտով կնորացնի եւ զգալիորեն կբարելավի այն տեսանյութերի ավտոմատ ճանանչման եւ հեռացման իր միջոցները, որոնք ահաբեկչության քարոզչություն եւ այլ ծայրահեղական կոնտենտ են բովանդակում: Նաեւ ընկերությունը մտադիր է մեծացնել իր այն աշխատակիցների թիվը, որոնք ձեռքի ռեժիմով են զբաղվում նման տեսագրությունների որոնմամբ եւ հեռացմամբ:

Բացի դրանից, Google-ը կընդլայնի իր համագործակցությունն այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են Համացանցում ծայրահեղական նյութերի տարածման դեմ: Դրանք ընկերությանը կօգնեն գտնելու YouTube-ում զետեղված այն կոնտենտը, որը կարող է նախատեսված լինել պոտենցիալ ծայրահեղականների հավաքագրման համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ամենաընթերցվածը