Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն

  • Հասարակություն - 16 Հունիսի 2017, 16:57
Երևանում կառուցվող՝ Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոնի շինարարությունը կավարտվի 2017 թվականին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ 
«Շենքի երկաթբետոնե աշխատանքներն արդեն ավարտված են, հիմա իրականացվում են մնացած աշխատանքները և այն պատրաստ կլինի այս տարի։ Թանգարանի կառուցումն իրականացնում է Քաղաքաշինության կոմիտեն»,- նշեց Սարգսյանը։ 
Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնը գտնվում է Հայաստանի ագրարային համալսարանի ետնամասում։ 

Ամենաընթերցվածը