Արագ ահազանգեր հատուկ կարիքավոր մարդկանց համար՝ «ՍՕՍ» կոճակի միոցով

  • Հասարակություն - 16 Հունիսի 2017, 11:48
«911 ՍՕՍ» անվճար հավելվածը, որը նախատեսված է «Android» և «IOS» համակարգերով աշխատող խելախոսների (սմարթֆոններ) համար, լավագույն միջոց է հատուկ կարիքավոր մարդկանց համար` դժվարին պայմաններում «911» ահազանգելու: Համակարգը հատկապես օգտակար է շարժական խնդիրներ ունեցող օգտատերերի, արտակարգ իրավիճակում հայտնված և տեսնելու, խոսելու կամ լսելու հնարավորությունը կորցրած քաղաքացիների համար, ովքեր ահազանգ կատարելու համար կարող են պարզապես հպվել հավելվածի «ՍՕՍ» կոճակին, որից հետո ահազանգը կգրանցվի ԱԻ նախարարության համապատասխան ծառայությունում:

Հավելվածը.

- Ներառում է հետադարձ կապ հաստատելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս «911» օպերատորներին ավելի ճշգրիտ և ծավալուն տեղեկատվություն ձեռք բերել պատահարի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճակին համապատասխան արձագանքում կազմակերպելու նպատակով:

- Ընձեռում  է թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ գրանցված բոլոր բաժանորդները կարող են միաժամանակյա տեղեկություն ստանալ տվյալ գոտում գրացված պատահարի և անհրաժեշտ վարքականոնների ու գործողությունների վերաբերյալ:

- Նախատեսում է տեղեկատվության զետեղման տիրույթներ, ուր կարելի է մուտքագրել, օրինակ, բաժանորդի առողջական վիճակի բնութագրերը՝ հիվանդության առանձնահատկությունները, արգելված ու տվյալ պահին օգտագործվող դեղորայքը և այլն:

Ինչ է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հավելվածը

http://mes.am/u_files/file/SOS%20SYSTEMS%20APP.pdf