Համակարգչային ծրագիրն առավելագույն միավորներ է հավաքել Ms. Pac-Man խաղում՝ գերազանցելով մարդուն

  • Հասարակություն - 16 Հունիսի 2017, 11:41
Կանադական Maluuba ընկերությունը, որը պատկանում է Microsoft-ին, ծրագիր է մշակել, որը մի քանի նեյրոցանցների փոխգործակցության շնորհիվ առավելագույն միավորներ է հավաքել Ms. Pac-Man խաղում: Այս մասին պատմվում է Մայքրոսոֆթի բլոգում:

Ms. Pac-Man-ը Pac-Man հայտնի խաղի բարդացված տարբերակն է, որն առանձնանում է մակարդակների դիզայնով, լաբիրինթոսում ուրվականների ու մրգերի պահվածքով:

Այս խաղում մարդու ցուցադրած առավելագույն ցուցանիշը 266330 միավորն է, որը գրանցվել է 2015 թվականին, իսկ ծրագիրը հավաքել է 999990 միավոր, որն առավելագույն հնարավոր միավորն է խաղում:

Մասնագետներն առաջադրանքի կատարմանը ներգրավել են 150 նեյրոցանց, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր ավելի փոքր առաջադրանքի կատարման համար: 

Ամենաընթերցվածը