Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն

  • Հասարակություն - 15 Հունիսի 2017, 18:35
Հունիսի 17-ին՝ ժամը 17:00-19:00-ն, ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է     ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ  Արտակ   Գրիգորյանը՝    պարզաբանելով, որ Ստեփանակերտի   օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ,  օդապարիկ   և  ինքնաթիռ:

«Փառատոնի  նպատակներն  են   նման միջոցաոռւմներով  Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը  և  թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը»,-ասել  է   Ա.  Գրիգորյանը և   ավելացրել,  որ փառատոնի  ամենահետաքրքիր մասը   ժամը  19:00-ին   օդանավակայնում տեղի  ունենալիք  «Շուշվա բենդ»-ի  համերգն  է, 20:00-ին՝ հայտնի «Nemra»  ռոք խմբինը: Կաշխատեն նաև հայտնի «DJ»-ներ, ովքեր ողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտություն:

Տեղեկացնենք.  տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից: Մանրամասների համար կարող եք զանգահարել 041 010 030 կամ 097 399 175 հեռախոսահամարներով:

Ամենաընթերցվածը