Ֆրանսիան ընտրել է երիտասարդացումը, հերթը Ռուսաստանի՞նն է

    • Հասարակություն - 12 Հունիսի 2017, 18:35
Ֆրանսիայում կայացել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որտեղ ամենաշատ ձայները հավաքել է Էմանուել Մակրոնի մեկ տարի առաջ ստեղծած «Առաջ» կուսակցությունը: Վերլուծաբանները նշում են, որ ի տարբերություն ներկայիս 60 տարեկան պատգամավորների, «Առաջի» պատգամավորների թեկնածուների միջին տարիքը 35 է: Նրանք ժամանակակից մասնագիտություններ ունեցող, նորովի մտածող, բազմաթիվ պայմանականություններ չիմացող մարդիկ են:

Ֆրանսիան նման է երբեք չծերացող կնոջ, որը միշտ գիտի՝ երբ պետք է գնա սպա-սրահ եւ երիտասարդացման ու վերածնման պրոցեդուրա անցնի:

Այսօր Ռուսաստանում ընդդիմադիր ակցիաներ են տեղի ունենում: Ռուսաստանի օրն Ալեքսեյ Նավալնին կոչ է արել դուրս գալ փողոց, եւ մարդիկ Պուտինի եւ Մեդվեդեւի հրաժարականի կոչերով հավաքվել են Մոսկվայի կենտրոնում: Մոսկվայում եւ այլ քաղաքներում ձերբակալվածներ կան, այդ թվում՝ Նավալնին:

Ռուսաստանն արդեն երկար տարիներ ապրում է ծերացող Պուտինի ճաշակով ու ձգտումներով, որի համար իդեալներ են 80-ականների կուռքերը: Այս տարիներին նա հաջողացրել է իր կուռքերին փաթաթել անգամ երիտասարդների վզին, որոնք չգիտեն, թե ինչ է Սան Ռեմոն եւ ինչ է նշանակում «սատկացնել արտաքնոցում»:

Ռուսաստանը չի կարողանում երիտասարդանալ, այն, որպես կանոն, ծերանում է, մահանում եւ եթե բախտը բերում է՝ վերածնվում է, սակայն այլ կուռքերով:

Ամենաընթերցվածը