Սուր լեյկոզով տառապող 26-ամյա աղջկան բուժման գումար կամ դեղորայք է հարկավոր

  • Հասարակություն - 19 Մայիսի 2017, 11:41
Արուսյակ Հայրապետյանը 26  տարեկան է: 2007 թվականին աղջկա մոտ ախտորոշվել է լեյկոզ, Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում բուժվելուց հետո, կարծես ամբողջովին առողջացել է: Ամուսնացել է, ունի մեկ տարեկան դուստր: Հիվանդությունը գլուխ է բարձրացրել և այժմ կրկին պարկած է արյունաբանական հիվանդանոցում , արդեն սուր լեյկոզ ախտորոշմամբ: Ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում և չի կարողանում հոգալ բուժական այն ծախսերը, որոնք հիվանդանոցը չի տրամադրում: Արուսյակը դիմում է մեր բոլորի աջակցությանը, որպեսզի կարողանա բուժումը շարունակել, նրան անհրաժեշտ է մոտ 10000 դոլար՝ դեղերն ապահովելու համար: 

Եթե կլինեն մարդիկ, որ կկարողանան օգնել Արուսյակին, կարող են զանգահարել նրան այս հեռախոսահամարով՝ +37477 776 979:

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Արուսյակ Հայրապետյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16040078670500  ՀՀ դրամ

16040078670501  ԱՄՆ  դոլար

16040078670502   ԵՎՐՈ

16040078670503   ՌԴ ռուբլի

SWIFT:ARMJAM22

Ձեզ ենք ներկայացնում նաև այն դեղերի ցանկը, որն աղջիկը պետք է ստանա երկուշաբթի, 22.05.2017թ.:

1.ՆԵՅՊՈԳԵՆ          48մլն.      ED 15 ներարկիչ

2. ՎԻՆԿՐԻՍՏԻՆ     2մգ          4 ֆլակոն

3. 6-ԹԻՈԳՈՒԱՆԻՆ  40մգ      30 հաբ

4. ՄԵԹՈՏՐԵՔՍԱՏ  500մգ    12 ֆլ.

5. ԼԵՅԿՈՎՈՐԻՆ      50մգ       12 ֆլ

6. ՄԵՍՆԱ                400մգ     6 ամպուլա

7. ՕՆԿԱՍՊԱՐ         ( peg - ԱՍՊԱՐԱԳԻՆՈԶԱ) 375 ED

8. ԳՐԱՆԻ-ԴԵՆԿ       3 մլ          30 ֆլ.


Ամենաընթերցվածը