Ժան-Միշել Բասկիայի կտավը վաճառվել է 110.5 միլիոն դոլարով

  • Հասարակություն - 19 Մայիսի 2017, 11:18
Ամերիկացի նկարիչ Ժան-Միշել Բասկիայի կտավներից մեկը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 110.5 միլիոն դոլարով, որը նկարչի համար ռեկորդային արդյուքն է, հայտնում է Ֆրանս Պրեսը:

Կտավը, որն անանուն է, նկարվել է 1982 թվականին, դրա նախնական արժեքը 60 միլիոն դոլար էր: Կտավը գնել է ճապոնացի միլիարդատեր Յուսակա Մաեձավան: Գործարարն ասել է, որ այն ցուցադրության համար տրամադրելու է Տիբա քաղաքի թանգարանին:  

Անանուն կտավն առաջին անգամ վաճառվել է 1984 թվականին 19 հազար դոլարով: 

Ամենաընթերցվածը