Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

  • Հասարակություն - 19 Մայիսի 2017, 10:55
Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր մայիսի 19-ն է, և մենք հիշատակում ենք Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցը: Հայաստանի խորհրդարանը 118 կողմ ձայներով միաձայն դատապարտել է Օսմանյան Կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը: Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության շղթայի շարունակությունն էին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա ևս մեկ անգամ դատապարտեց բոլոր ցեղասպանությունները և Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ խորհրդարանին առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Ամենաընթերցվածը