Հայաստանում կանցկացվեն տարեց մարդկանց աշխատանքային կյանքը երկարաձգելուն միտված ծրագրեր

  • Հասարակություն - 18 Մայիսի 2017, 18:50

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց տարեց մարդկանց սոցիալական պաշտպանության և ծերանալու հետևանքների դեմ պայքարի մասին ռազմավարությանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ռազմավարության նպատակն է տարեց մարդկանց խնամքի ու նրանց շրջանում ակտիվ կենսակերպի աջակցության համար իրավական հիմքի բարելավումը:

«Ծերերի խնամքի ծառայությունները կարելի է հանձնել նաև մասնավոր կազմակերպություններին, որոնք անհրաժեշտ որակ կունենան: Նախատեսված են նաև մասնագիտական պատրաստման ծրագրեր, որպեսզի մեր տարեց համաքաղաքացիներն իրենց աշխատանքային կյանքը երկարաձգեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նախարարի պաշտոնակատարը:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում մշտապես բնակվում է 388 հազար տարեց մարդ՝ մշտական 

Ամենաընթերցվածը