Գիտնականներն ավելի երկար ապրելու նոր միջոց են հայտնաբերել

  • Հասարակություն - 18 Մայիսի 2017, 16:25

Մեծ ընտանիքները եւ ամուր սոցիալական կապերը պրիմատներին օգնում են ավելի երկար ապրել: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարզել են Էքսետերի համալսարանի գիտնականները՝ 21 տարվա ընթացքում Պուերտո Ռիկոյում ուսումնասիրելով շուրջ հազար մակակ-ռեզուսների: Արդյունքը, մասնագետների կարծիքով՝ կիրառելի է նաեւ մարդու նկատմամբ: Հետազոտության  մամուլի տեղակագիրը հրապարակված է Phys.org կայքում:  

Որպես պրիմատների մոտ սոցիալական կապերի քանակի ցուցանիշ կենսաբանները վերցրել են անհատի մերձավորների թիվը: Պարզվել է, որ հարազատներից յուրաքանչյուրն առաջիկա տարում կենդանու մահվան հավանականությունը նվազեցրել է 2,3 տոկոսով:    

Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն իմանալու, թե ինչպես են հնադարյան մարդիկ գոյակցել միմյանց հետ, եւ դա ազդել է արդյոք նրանց կյանքի որակի վրա: Քանի որ սոցիալական կապերը նպաստում են երկարակեցությանը, էվոլյուցիան կարող էր, այդ կերպ, նպաստել նախնադարյան հասարակությունների զարգացմանը:

Ամենաընթերցվածը