Գիտնականները լիթիում-իոնային մարտկոցների շահագործման տևողությունն ավելացնելու միջոց են գտել

  • Հասարակություն - 19 Ապրիլի 2017, 18:19
Կալիֆորնիայի համալսարանի (Ռիվերսայդ) հետազոտողները նոր ծածկույթ են մշակել լիթիում-իոնային մարտկոցների համար, որոնք կայունացնում են աշխատանքը և երեք անգամ երկարացնում դրանց շահագործման ժամկետը սովորական մարտկոցների համեմատ, տեղեկացնում է Science Daily-ն:  

Լիթիում-իոնային մարտկոցներն օգտագործվում են նոթբուքներում, սմարթֆոններում ու էլեկտրոմոբիլներում: Ներկայում մարտկոցների անոդները պատրաստվում են գրաֆիտից, սակայն դրանց արտադրողականությունը խիստ սահմանափակ է, քանի որ լիցքավորման ժամանակ անվերահսկելիորեն աճում են միկրոսկոպիկ մանրաթելերը՝ դենդրիտները: Դրանք վատթարացնում են մարտկոցի աշխատանքը:

Ռիվերսայդի գիտնականները խնդիրը լուծելու միջոց են գտել: Նրանք մեթիլվիոլոգենի շերտ են առաջացրել, որի շնորհիվ մարտկոցի շահագործման տևողությունն ավելանում է 3 անգամ: 

Ամենաընթերցվածը