Զիմբաբվեում թույլատրել են ուսման դիմաց վճարել այծերով ու ոչխարներով

  • Հասարակություն - 19 Ապրիլի 2017, 16:08
Զիմբաբվեի դպրոցներին թույլատրել են որպես ուսումնառության վճար ընդունել ընտանի կենդանիներ: Այս միջոցառումը պետք է օգնի չքավոր ընտանիքներին: Այդ մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Լազարուս Դոքորան, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Նրա խոսքով՝ ուսումնառության վճարի հարցում հարկավոր է ճկունություն դրսեւորել. բացի այծերից ու ոչխարներից, դպրոցները որպես վճար կարող են ընդունել նաեւ աշակերտների ծնողների կողմից կատարվող ծառայություններն ու աշխատանքները: 

Ծառայությունների տեսքով վճարն ավելի լայն տարածում կգտնի քաղաքային դպրոցներում այն դեպքում, երբ ընտանի կենդանիներով կվճարեն հիմնականում գյուղական շրջանների բնակիչները, նշում Է գործակալությունը: Ավելի վաղ Զիմբաբվեի բնակիչներին թույլատրել են ընտանի կենդանիներով վճարումներ կատարել բանկային վարկերի դիմաց:

Ամենաընթերցվածը