Առաջարկվում է դպրոցը կոչել ապրիլյան պատերազմի հերոսի անունով

  • Հասարակություն - 19 Ապրիլի 2017, 13:33
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ժողովուրդ ջան, երեկ Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թ.147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ անվամբ:

Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար:

ՀԳ Ինչպես կընկալվի այն հանրության կողմից, դժվար է ասել։ Առաջին զգայական տպավորությունից հետո, կարծում եմ, լուրջ խոհերի տեղիք կտա։ Սպասենք արձագանքներին»։

Ամենաընթերցվածը