Չինական փոստային ծառայության ռոբոտներն օրական 200 000 ծանրոց են մշակում

  • Հասարակություն - 18 Ապրիլի 2017, 16:29
Չինական Shentong Express առաքման ծառայությունն իր պահեստներում աշխատանքի է վերցրել ռոբոտ-բարձողների: Ռոբոտներն օրական 200 հազար ծանրոց են տեղափոխում և տնտեսում աշխատակիցներին վճարվող աշխատավարձի 50%-ը: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը:

Little Orange անունով ռոբոտներն աշխատակիցներից ընդունում են ծանրոցները, սքան անում, տեղափոխում համապատասխան վայր: Սքանավորելու միջոցով ռոբոտը որոշում է, թե որտեղ պետք է տանի ծանրոցը:

Ռոբոտներն աշխատում են շուրջօրյա և ինքնուրույն լիցքավորվում: Ռոբոտները նույն աշխատանքը մարդկանցից 2 ժամով ավելի արագ են անում: 


Ամենաընթերցվածը