Թաիլանդում օձը հարձակվել է ճանապարհով ընթացող մոտոցիկլիստի վրա

  • Հասարակություն - 18 Ապրիլի 2017, 14:56
Թաիլանդում օձը քիչ էր մնում խայթեր մայրուղով ընթացող մոտոցիկլիստին: Պատահարի տեսահոլովակի վրա ուշադրություն  է դարձրել Mashable պորտալը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Դուք, հավանաբար, կարծում եք, թե մոտոցիկլետով ուղեւորության ժամանակ օձի կողմից խայթվելու շանսերը բավականին փոքր են: Բայց, ըստ երեւույթին, Թաիլանդի Լամպանգի նահանգում ամեն ինչ այլ կերպ է»,- նշել է հրատարակության թղթակիցը:

Տեսահոլովակում, որը մեկ օրում ավելի քան 400 հազար դիտում է հավաքել, երեւում է, թե ինչպես է օձը նետվում վարորդի վրա, որն ստիպված է եղել մի կողմ թեքվել եւ բարձրացնել ոտքերը՝ խայթոցից խուսափելու համար:


Ամենաընթերցվածը