Կետը զբոսաշրջիկներին թույլ է տվել շոյել իր ձագին

  • Հասարակություն - 17 Ապրիլի 2017, 17:56
Ամերիկացի զբոսաշրջիկները շոյել են կետին եւ նրա ձագին Ստորին Կալիֆոռնիայի մեքսիկական նահանգի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է UPI-ն:Կետն իր ձագի հետ օվկիանոսի մակերեւույթ էր բարձրացել այն նավի մերձակայքում, որի վրա կանայք էին գտնվում: Aurora Adventures կազմակերպության աշխատակից Դոն Ֆեուրբերգը, որն ամենամյա ուղեւորություններ է կազմակերպում կետերին դիտելու համար, հազվադեպ իրադարձության տեսանյութը հրապարակել է Facebook-ում: Նրա խոսքով՝ կենդանին ինքն է իր ձագին հրել դեպի նավը:

Ամենաընթերցվածը