«Արագ և կատաղի 8» ֆիլմը հանգստյան օրերին 532 միլիոն դոլար է հավաքել

  • Հասարակություն - 17 Ապրիլի 2017, 17:37
«Արագ և կատաղի» ֆիլմի 8-րդ հատվածը համաշխարհային վարձույթում հանգստյան օրերին հավաքած գումարով բացարձակ ռեկորդ է սահմանել 532.5 միլիոն դոլար գումարով, հայտնում է BBC-ն: Ֆիլմը նախորդ ռեկորդակրին՝ «Աստղային պատերազմներին», գերազանցել է 3 միլիոն դոլարով:  

Ամերիկյան վարձույթում ֆիլմը նախորդ՝ 7-րդ մասից 47 միլիոն դոլարով պակաս գումար է հավաքել էկրանին հայտնվելուց հետո առաջին հանգստյան օրերի արդյունքներով:

«Արագ և կատաղի 8» ֆիլմում նկարահանվել են Վին Դիզելը, Շարլիզ Թերոնը, Դուեյն Ջոնսոնը, Լուդակրիսը, Ջեյսոն Սթեթհեմը, Թայրիզ Գիբսոնը, Միշել Ռոդրիգեսն ու Կուրտ Ռասելը: 

Ամենաընթերցվածը