Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը 3 ամսական երեխային զրույցի է կանչել

  • Հասարակություն - 17 Ապրիլի 2017, 11:40
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական երեխային այն բանից հետո, երբ նրա պապիկը վիզայի հայտի լրացնելու ժամանակ սխալմամբ նշել է, որ երեխան կապ ունի ահաբեկչության հետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Հարվի Քենյոն-Քեյրնսի պապը, լրացնելով հայտը, պատահաբար «այո» տարբերակն է նշել ահաբեկչական գործունեության, լրտեսության և ցեղասպանության հետ կապերի մասին հարցի տողում: Արդյուքնում նորածնին կանչել են դեսպանատուն: 62-ամյա Փոլ Քենյոնին զարմացրել է, որ դեսպանատան աշխատակիցները չեն նկատել սխալը և որ նորածինը չէր կարող ոչ ոքի վնասել:

Քենյոնը պատմել է, որ երեխան իրեն լավ է պահել զրույցի ժամանակ և ոչ մի անգամ չի լացել: «Ակնհայտ է, որ նա ներգրավված չէ ոչ ցեղասպանության իրագործման, ոչ էլ լրտեսության մեջ: Նա ընդամենը մի քանի տակդիր է սաբոտաժի ենթարկել, սակայն դեսապանատանն այդ մասին չգիտեն», - պատմել է պապը: 

Ամենաընթերցվածը