Մահացել է ինտերնետի ստեղծողներից մեկը

  • Հասարակություն - 16 Ապրիլի 2017, 10:57
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վուդսայդ քաղաքում 85 տարեկանում կյանքից հեռացել է ինտերնետի ստեղծողներից մեկը՝ Ռոբերտ Թեյլորը: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը: Գիտնականը տառապում էր Պարկինսոնի և մի շարք այլ հիվանդություններով:

1960-ական թվականներին ԱՄՆ Պաշտպանության նախարարության գիտնականների խմբի կազմում մասնակցել է ARPANET ցանցի ստեղծման աշխատանքներին: Ավելի ուշ նա մասնակցել է անձնական համակարգչի, համակարգչային էկրանի, տվյալների փոխանցման Ethernet տեխնոլոգիայի ստեղծման աշխատանքներին:

1968 թվականին նա գրել է, որ մի քանի տարուց մարդիկ կկարողանան ավելի արդյունավետ շփվել մեքենաների միջոցով: 

Ամենաընթերցվածը