ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության արձագանքը Շուշիի մզկիթի վերաբերյալ մեկնաբանություններին

  • Հասարակություն - 14 Ապրիլի 2017, 17:20
Շուշիի Գոհար Աղա /Վերին Ջումա/ Մզկիթի շրջակայքում հնագիտական պեղումների մզկիթի եւ վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանում շրջանառվող մեկնաբանությունների վերաբերյալ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի արձագանքը.

«Արցախում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան Արցախի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, և այդ թվում՝ պարսկական մշակույթի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը մեր առաջնահերթ խնդիրներից է: 2015 թվականից Արցախի Հանրապետությունը միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ այդ բնագավառում արցախյան կողմն իր վրա է վերցրել պարտավորություններ, որոնց անվերապահորեն հետևում է: Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ամբողջ գործընթացը համապատասխանում է վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արցախի Հանրապետությունում պատմամշակությաին հուշարձանների ուսումնասիրման եւ վերականգնման ծրագրերը մշակվում եւ իրականացվում են անկախ ցանկացած երրորդ կողմի վերաբերմունքից եւ մեկնաբանություններից»:

Ամենաընթերցվածը