«Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել. Նախարարի նոր շրջաբերականը

  • Հասարակություն - 14 Ապրիլի 2017, 14:16
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Մայիսի 26-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել ծնողների կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքների տակ քողարկված պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»:

Ամենաընթերցվածը