Որքան են ծախսում եվրոպացիները սիրելիի հետ ժամադրության ժամանակ

  • Հասարակություն - 20 Մարտի 2017, 17:10
Միջին վիճակագրական բրիտանացին սիրելիին ժամադրության կանչելու դեպքում 129 ֆունտ է ծախսում: Այս մասին վկայում են Տնտեսական և գործարար հետազոտությունների եվրոպական կենտրոնի հետազոտության արդյունքները, որոնց հղում է անում BBC-ն: Հետազոտության ժամանակ հարցում է անցկացվել Եվրոպայի 9600 բնակիչների շրջանում: Բրիտանական տնտեսությունը ժամադրություններից տարեկան 5.89 միլիարդ ֆունտ եկամուտ է ստանում:

Եվրոպական մյուս երկրներն այդ ցուցանիշով զգալիորեն զիջում են Եվրոպային:

Ֆրանսիա - 46 ֆունտ

Գերմանիա - 46 ֆունտ

Իտալիա - 47 ֆունտ

Նիդերլանդներ - 52 ֆունտ

Իսպանիա - 55 ֆունտ

Շվեդիա - 41 ֆունտ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվի առնելով ժամադրության համար ռեստորան, բար կամ փաբ հրավիրելու գինը, գնալով ավելանում է այն սիրահարների թիվը, որոնք միմյանց հանդիպում են տանը: Ի վերջո, շատերը 129 ֆունտը չափից շատ են համարում միմյանց լավ ճանաչելու հանդիպում կազմակերպելու համար: