Սիցիլիայի եպիսկոպոսը մաֆիոզներին արգելել Է կնքահայր դառնալ

  • Հասարակություն - 20 Մարտի 2017, 13:27

Սիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելել Է կնքահայր լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

«Մաֆիան միշտ օգտագործել Է «կնքահայր» տերմինը, որպեսզի  կրոնական հեղինակությամբ օժտի իր պարագլուխներին, մինչդեռ իրականում այս երկու աշխարհներն անհամատեղելի են»,- հայտարարել Է հոգեւոր պետը, որի խոսքը մեջբերում Է The Guardian թերթը: Թեմի հովվապետը, սակայն, ընդգծել Է, որ իր դեկրետը չի փակում ապաշխարանքի ուղին այն մաֆիականների համար, ովքեր «կընդունեն սխալները եւ ներում կխնդրեն այն ամեն վատի համար, ինչ արել են»:  

Պենիզիի թեմի մեջ Է մտնում նաեւ Կոռլեոնե քաղաքը, որտեղից սերվել Է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի՝ դրա վրա հիմնված ֆիլմի գլխավոր հերոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: