«Ընտանեկան բռնություն. քաղաքական բախումների կիզակետում»

  • Հասարակություն - 20 Մարտի 2017, 11:32
Լույս է տեսել «Անալիտիկոն» հանդեսի հերթական համարը, որը նվիրված է ընտանեկան բռնությանը։ «Ընտանեկան բռնություն. քաղաքական բախումների կիզակետում» թեմատիկ համարը  (http://theanalyticon.com/?lang=hy. http://theanalyticon.com/?p=8810&lang=ru) պատրաստվել է հրավիրյալ խմբագիր Զարուհի Հովհաննիսյանի աջակցությամբ:

Այսօր, երբ աշխարհն ամենօրյա ուղիղ բռնության սպառնալիքի տակ է, առավել կարևոր է դիտարկել  բռնության դրսևորումներն ու դրանց ուղղակի ազդեցությունը։ Այն ներառում է կյանքի բոլոր ասպեկտները, այդ թվում նաև գենդերային  բռնությունը։

Մշակույթը քարոզում, սովորեցնում, հորդորում, դրդում ու բթացնում է մեզ, որպեսզի  շահագործումը, ճնշումը, կեղեքումը մենք ընկալենք բնականոն, կամ առհասարակ չտեսնենք դրանք։ Մարդու գոյատևման, բարեկեցության, ինքնության  և ազատության պահանջմունքների ժխտումը հանգեցնում է ուղղակի և կառուցվածքային բռնության։ Ուղղակի բռնությամբ գոյատևման, բարեկեցության, ինքնության և ազատության պահանջմունքները ժխտվում են ոչնչացմամբ, պաշարմամբ ու շրջափակումներով, ապասոցիալականացմամբ և ազատազրկմամբ։ 

Դարեր շարունակ զանգվածային ուղղակի բռնությունը խորացել ու նստվածք է տվել՝ որպես զանգվածային կառուցվածքային բռնություն, որը հանգեցրել է շահագործման, սոցիալական բևեռացման և աղքատության, սեգմենտավորման և տարհանման։ Ուղղակի բռնության դրսևորումներից է միլիտարիզմը, որը դեպի բռնություն համընդհանուր հակվածությունն է և ինչը մենք տեսնում ու զգում ենք ամեն օր՝ գտնվելով ավելի քան 25 տարի պատերազմական իրավիճակում, պատերազմի անմիջական ազեցության ներքո՝ գոյացնելով ռազմական օլիգարխիա, որը դարձել է մեր երկրի իշխող էլիտան։

Այս բռնության տիրույթում գտնվող գործընթացների ծիրում գենդերային բռնությունն ընկալվում է լեգիտիմացված ու արդարացված։ Այն առկա է մոլորակի գրեթե բոլոր հասարակություններում։ Սակայն մարդու իրավունքների հանդեպ առավել զգայուն հասարակություններում գենդերային բռնությունը ճանաչվել է որպես մարդու իրավունքների ոտնահարման ամենաակնառու և մտահոգիչ դրսևորում։ Այս թեման բացվել է «Անալիտիկոն» հանդեսի փետրվարյան համարում՝ դիտարկվելով իրավական, քաղաքական, մշակութային ու կրթական տեսանկյուններից։

Ամենաընթերցվածը