Մահացել է երաժիշտ Չաք Բերին

  • Հասարակություն - 19 Մարտի 2017, 10:05
90 տարեկանում մահացել է ամերիկացի երաժիշտ Չաք Բերին:

Չաք Բերին ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում: Նա առաջին համերգը տվել է 1941 թվականին: 1944 թվականին կողոպուտի համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Բանտում շարունակել է երաժշտությամբ զբաղվել և քառյակ է ստեղծել:

Բերիի առաջին սինգլը՝ Maybellene-ը, ձայնագրվել է1955 թվականին և վճառվել է մեկ միլիոնից ավելի օրինակով՝ զբաղեցնելով առաջին տեղն ռիթմ-էնդ-բլյուզի ամերիկյան հիթ շքերթում:

Չաք Բերին համարվում է ռոքնռոլ ժանրի ամենից ազդեցիկ կատարողներից մեկը: 2004 թվականին Ռոլինգ Սթոն ամսագրի «Բոլորի ժամանակների 50 մեծագույն կատարողների» վարկանիշում ստացել է 5-րդ տեղը:

Բերին 1984 թվականին Գրեմմի է ստացել երաժշտության զարգացման մեջ ունեցած ավանդի հմար: