«Հոգուդ հանգստություն, արժանապատիվ քաղաքացի, Արթուր Սարգսյան». Հայտարարություն

  • Հասարակություն - 16 Մարտի 2017, 18:41
«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի Հիմնադիրը, Հոգաբարձուների Խորհուրդը, անձնակազմն ու սատարողները մեծագույն դառնությամբ լսեցին Արթուր Սարգսյանի մահվան բոթը։Խղճի բանտարկյալ «Հաց բերողի» արարքը, նրա համար պայքարը, երբ ամիսներ շարունակ նրա նկատմամբ խոշտանգում էր իրականացվում, շուրջ 4000 ՀՀ քաղաքացիների և արտերկրում ապրող հայերի համախմբումը, ԱԺ ընտրյալ պատգամավորների, հանրահայտ և սիրված արվեստի գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների ու բոլորի միանշանակ բարձր գնահատականն ու սերը նրա նկատմամբ աննախադեպ էին և դեռ երկար կմնան մեր սրտերում՝ մեզ պարզագույն ճշմարտություններ ուսուցանելով։Հաց բերողը գիտակցաբար, իր գաղափարական համոզմունքներին հավատարիմ, կատարեց քայլեր, առանց վարանելու, առանց ամպագորգոռ հայտարարությունների, առանց սպասելու` գործեց, հաղթեց ու անձնազոհվեց՝ մեզ թողնելով օրինակը, թե ինչպիսին պիտի լինի իր երկրի արժանապատիվ քաղաքացին ու տերը։Հոգուդ հանգստություն, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի, մարդ, ընկեր, հայր, եղբայր, որդի՝ Արթուր Սարգսյան։«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամ