ԱՄՆ-ում հրապարակվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի՝ նախկինում անհայտ պատմվածքը

  • Հասարակություն - 16 Մարտի 2017, 17:36
The New Yorker ամսագիրը հրապարակել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի անտիպ պատմվածքը, որի վերնագիրն է The I.O.U.:

Սատիրիկ ոճով գրված պատմվածքի գլխավոր հերոսն անազնիվ հրատարակիչն է: Նա հրատարակել է հոգեբանի գիրքը, որն ապացուցել է, որ կարողացել է կապ հաստատել մահացած բարեկամի հետ: Երբ հրատարակիչն իմանում է, որ հոգեբանի գրքի հերոսը ողջ է, ամեն ինչ անում է ճշմարտությունը թաքցնելու համար:

Այս պատմվածքը լույս կտեսնի Ֆիցջերալդի մյուս չհրատարակված պատմվածքների հետ միասին 2017 թվականի ապրիլի 11-ին:

Այդ ստեղծագործությունների մի մասը ֆիլմերի սցենարներ են, որոնց հիման վրա ֆիլմեր չեն նկարահանվել: Մյուս պատմվածքները չեն վաճառվել, որովհետև խմբագիրներին դուր չեն եկել: 

Ամենաընթերցվածը