Որքան քրիստոնյա և մուսուլման կապրեն աշխարհում 2050 թվականին

  • Հասարակություն - 15 Մարտի 2017, 15:21
ԱՄՆ Գորդեն Քոնվելի աստվածաբանական դպրոցին կից քրիստոնեության ուսումնասիրման գլոբալ կենտրոնը հետազոտություն է հրապարակել կրոնների հետևորդների թվի վերաբերյալ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Ներկայում աշխարհում 2 միլիարդ 479 միլիոն քրիստոնյա կա: Երկրորդը մուսուլմաններն են, որոնց թիվը կազմում է 1 միլիարդ 784 միլիոն: Ըստ հաշվարկների՝ 2025 թվականին աշխարհում կլինի 2.732 միլիարդ քրիստոնյա և 2.044 միլիարդ մուսուլման:

2050 թվականի դրությամբ քրիստոնեությունը կշարունակի մնալ ամենատարածված կրոնը: 21-րդ դարի կեսին քրիստոնյաների թիվը կկազմի 3.443 միլիարդ, իսկ իսլամը կունենա 2.776 միլիարդ հետևորդ:

2050 թվականին աշխարհում կապրի 1.609 միլիարդ կաթոլիկ, 871 միլիոն բողոքական:

Ներկայում ամենաշատ քրիստոնյաներ ապրում են Լատինական Ամերիկայում՝ 591 միլիոն, որին հաջորդում է Աֆրիկան՝ 582 միլիոն: Արդեն 8 տարուց քրիստոնյաների թվով առաջատարը կլինի Աֆրիկան:

Աշխարհի բոլոր մայրցամաքներում, բացի Եվրոպայից, քրիստոնյաների թիվը կաճի: 2050 Եվրոպայում քրիստոնյաների թիվը 554 միլիոնից կնվազի 494.9 միլիոն: