Շոտլանդիան 4 օր շարունակ բացառապես քամու էներգիա է սպառել

  • Հասարակություն - 11 Հունվարի 2017, 18:36
2016 թվականի դեկտեմբերի 23-ից 26-ը՝ 4 օր շարունակ, Շոտլանդիան օգտագործել է բացառապես քամու էներգիա, նշված է WWF Scotland գործակալության հաղորդագրությունում: Դեկտեմբերի 24-ին քամու տուրբիններն այնքան էներգիա են արտադրել, որը Շոտլանդիայի պահանջարկը գերազանցել է 32%-ով:

Առաջին անգամ քամու կայանները Շոտլանդիայի պահանջարկն ամբողջությամբ ապահովել են 2016 թվականի օգոստոսին, սակայն աճող հզորությունների շնորհիվ հնարավոր է դարձել այդ պահանջարկի չափ էլեկտրաէներգիա արտադրել մի քանի օր շարունակ: 

Ամենաընթերցվածը