Աստանայում ցույց է տեղի ունեցել ընդդեմ ղազախ աղջիկների և չինացի տղաների ամուսնությունների

  • Հասարակություն - 11 Հունվարի 2017, 13:47
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանրահավաք է տեղի ունեցել՝ ընդդեմ ղազախ աղջիկների և չինացի տղաների ամուսնությունների: Այս մասին տեղեկացնում է kayday.az-ը: Ակցիային մասնակցել է մոտ 30 մարդ: Ակցիան անցնում էր «տղամարդը պահպանում է հողը, իսկ կինը՝ ազգը» կարգախոսով:

Ցուցարարները պահանջել են Չինաստանի քաղաքացիների հետ ամուսնացող կանանց զրկել Ղազախստանի քաղաքացիությունից, իսկ ղազախ աղջիկների կնության վերցնող չինացիներին՝ 50 հազար դոլար հարկ վճարել:

Ակցիայի պատճառը փետրվարին կայանալիք միջոցառումն է: Բազմաթիվ չինացի տղամարդիկ, որոնք, ըստ հայտարարության, բարձր եկամուտ ունեն և լավ կրթություն, ցանկանում են ամուսնանալ ղազախ կանանց հետո: Այդ նպատակով ղազախ կանանց, որոնք համապատասխանում են մի շարք չափանիշներին, առաջարկվել է կարճ ժամանակով մեկնել Չինաստան՝ ծանոթանալու հավանական փեսացուների հետ: