10 տարում Ռուսաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվն աճել է 133%-ով

  • Հասարակություն - 11 Հունվարի 2017, 13:20
ՄԻԱՎ վարակը Ռուսաստանում աննախադեպ մասշտաբների է հասել, գրում է Independent-ը:

«Եվրոպայում ՄԻԱՎ վարակի յուրաքանչյուր նոր դեպքի երկու երրորդը տեղի է ունենում Ռուսաստանում, որտեղ մեկ միլիոնից ավել մարդ ՄԻԱՎ վարակված է համարվում:  Ըստ փորձագետների, վերջին տասնամյակում այդ թիվը գրեթե կրկնապատկվել է»,- գրում է թերթը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպություն զեկույցին:

2015 թվականին Եվրոպայում 153 հազար վարակի նոր դեպք է գրանցվել, որի 64% Ռուսաստանում:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին եվրոպական երկրներում ՄԻԱՎ հիվանդների թիվն աճել է 8%-ով, իսկ Ռուսաստանում ՝ 15%: Վերջին 10 տարում վարակվածների թիվը Ռուսաստանում կազմել է 133%:

Երկրորդ ՄԻԱՎ հիվանդների բարձր ցուցանիշ ունեցող երկիրն Ուկրաինան է, որտեղ 2015 թվականին վարակված մարդկանց  թիվն ավելացել է 6000-ով, գրում է թերթը:

Ամենաընթերցվածը