Կիրանցը և Բադեն-Բադենը քույր քաղաքնե՞ր

  • Հասարակություն - 11 Հունվարի 2017, 13:17
Տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղությունների շարքում շեշտադրվում է հանքարդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և տուրիզմը:

Ի դեպ, զբոսաշրջության ոլորտը գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է ոչ միայն հյուրանոցներ կառուցել Ծաղկաձորում և Ջերմուկում, այլ հարկավոր է մի ամբողջ շարք համակարգված խնդիրներ լուծել…:

Օրվա բարձրագույն իշխանությունը իր հանգիստը Հայաստանում դժվարանում է կազմակերպել: Լավագույն դեպքում մեկ օր Ծաղկաձորում և կես օր Ջերմուկում, իսկ Սևանում ամռան օրերին հաճելի չէ մի քանի ժամում պարզապես այրվել:

Իշխանավորները իրենց հանգիստը կազմակերպում են օտար ափերում՝ Բադեն-Բադենում, Մոնակոյում, Նիցցայում, Շարժայում, Դուբայում և իհարկե Մայամիում:

Անցնելով Տավուշի մարզի Կիրանց գյուղի գեղատեսիլ վայրով՝ աչք է զարնում 13-րդ դարում կառուցված Կիրանցի վանքը, որը կարծեք թե անուշադրության է մատնված, քանզի գյուղը դատարկված է, իսկ ճանապարհները՝ անմխիթար:

Գո՞ւցե մեր իշխանավորները աննպատակահարմար են համարում Հայաստանի գյուղերում հանգիստը կազմակերպել և դրա համար մեկնում են օտար ափեր…: Իսկ գո՞ւցե առաջավոր փորձն են ուսումնասիրում, որ այն տեղայնացնեն Կիրանց գյուղում:

Բարձրագույն իշխանությունը փնտրտուքի մեջ է՝ քույր-քաղաքներ է փնտրում…:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Ամենաընթերցվածը