Ճապոնիան 2020 թվականին կանցկացնի ռոբոտների առաջին համաշխարհային գագաթնաժողովը

  • Հասարակություն - 02 Դեկտեմբերի 2016, 14:31

Ռոբոտների առաջին համաշխարհային գագաթնաժողովը տեղի կունենա 2020 թվականին Ճապոնիայի Այթիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 2-ին հայտնել է Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարար Հիրոսիգե Սեկոն:

«Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովg» իրենից կներկայացնի տարբեր երկրների ռոբոտների մրցումներ գործունեության տարբեր ոլորտներում: Ընդամենը պլանավորվում Է մարդու օգնականների հնարավորությունները փորձել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտադրությունը, սպասարկման ծառայությունները, տարերային աղետներին դիմակայության ենթակառուցվածքը:

«Մենք ցանկանում ենք ստուգել՝ ինչպես կգործեն ռոբոտները ապագայի հասարակության մեջ եւ ինչպես դրանից կփոխվի կյանքը»,- ասել է Սեկոն:

Հիմնական միջոցառումները կանցկացվեն Այթիի պրեֆեկտուրայում, իսկ տարերային աղետներին դիմակայության եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտը նեկայացված կլինի Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Մինամիսոմա քաղաքում:

Մասնակցության են հրավիրվում համալսարաններ, գիտական ինստիտուտներ եւ ձեռնարկություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ամենաընթերցվածը