Շոկոլադի բանկ Գյումրու տնակներում բնակվող երեխաների համար Ամանորին

  • Հասարակություն - 02 Դեկտեմբերի 2016, 14:13
Նոր տարվա կապակցությամբ Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը, որի շրջանակներում հավաքագրվում է կոնֆետներ, քաղցրավենիք Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստելու համար: Նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունը ուղղել Գյումրու տնակներում ապրող անապահով ընտանիքների խնդիրների վրա: 

Կոնֆետները կարող եք բերել Հայ օգնության ֆոնդի գրասենյակ՝ ք. Երևան, Խորենացի 22 հասցեով: Արկղեր տեղադրվելու են նաև մի շարք կազմակերպություներում Երևանում և Գյումրիում:

Գյումրիում նախաձեռնության աջակցելու է Գյումրու «Ռոտարի ակումբը»: 

Նախաձեռնությունը սկսվել է դեկտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը: 

Ֆեյսբուքյան միջոցառման հղումը ստորև՝ https://www.facebook.com/events/779618065511819/

 Նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2014թ. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների համար, որի արդյունքում հավաքագրվեց 500կգ կոնֆետ, ինչպես նաև խաղալիքներ և հագուստ և  բաշխվեց Տավուշի մարզի 9 գյուղերի 265 ընտանիքիներին: 

Ամենաընթերցվածը