Չինաստանում կառուցում են Տիտանիկի կրկնօրինակը՝ նույն չափերով

  • Հասարակություն - 02 Դեկտեմբերի 2016, 11:13
Չինաստանում կառուցվում է Տիտանիկ նավի կրկնօրինակը, տեղեկացնում է BBC-ն: 269 մետր երկարությամբ նավի շինարարությունն սկսվել է Սիչուան նահանգում:

Հիշեցնենք, որ Տիտանիկ նավը խորտակվել է 1912 թվականին այսբերգին հարվածելու հետևանքով: Աղետին զոհ է գնացել ավելի քան 1500 մարդ:

Նավը կառուցելու նախագիծն առաջին անգամ ներկայացվել է 2014 թվականին: Նախագծի արժեքն է 115 միլիոն ֆունտ: 

Ամենաընթերցվածը