Կոլումբիայում ինքնաթիռը կործանվել է վառելիքի վերջանալու պատճառով

  • Հասարակություն - 01 Դեկտեմբերի 2016, 11:33
Երկուշաբթի օրը Կոլումբիայում BAE Avro ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառը վառելիքի վերջանալն է, հայտարարել է Կոլումբիայի քաղավիացիայի անվտանգության ծառայության ղեկավար Ֆրեդդի Բոնիլյան, որին հղում է անում BBC-ն:

Քննությունը ցույց է տվել, որ աղետի պատճառը վառելիքն էր: Միջազգային չափանիշների համաձայն՝ ինքնաթիռը լրացուցիչ 30 րոպե թռիչքի համար վառելիք պետք է ունենա, սակայն տվյալ ինքնաթիռը չի ունեցել:

Հիշեցնենք, որ ինքնաթիռն ընկել է Մեդելին քաղաքի մոտակայքում: 

Ամենաընթերցվածը