Ֆրանսիայի Դուրդան քաղաքում Նապոլեոնի հայազգի թիկնապահի հիշատակին նվիրված խաչքար է բացվել

  • Հասարակություն - 30 Նոյեմբերի 2016, 18:06
Ֆրանսիայի Դուրդան քաղաքի քաղաքապետարանի և հայ վետերանների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ քաղաքում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Նապոլեոն Բոնապարտի հայազգի թիկնապահ Ռուստամ Ռազային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, խաչքարի բացմանը ներկա են գտնվել Դուրդանի քաղաքապետ Մարիվոն Բոքեն, Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի Ս եմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Ռուստամ Ռազայի կյանքի պատմությանն առնչվող դրվագներ: Մասնավորապես, շեշտվել է, որ Ռազան որպես ստրուկ 7 անգամ վերավաճառվել է մինչև ի վերջո Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ դարձել է վերջինիս մամլյուք-թիկնապահը և ուղեկցել նրան դրանից ի վեր:

Ամենաընթերցվածը