Միշել Լեգրանը Մոսկվայում համերգ կտա իր 85-ամյակի նախօրեին

  • Հասարակություն - 30 Նոյեմբերի 2016, 12:01
Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը նոյեմբերի 30-ին սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ կտա Մոսկվայի Crocus City Hall դահլիճում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարթակի մամուլի ծառայությանը, այդ համերգով արտիստը կսկսի իր հոբելյանին նվիրված համաշխարհային շրագայությունը:

«2017 թվականի փետրվարի 24-ին կլրանա վարպետի 85-ամյակը: Լեգրանի հոբելյանական շրջագայությունը մեկնարկում Է Մոսկվայից, դրան կհետեւեն համերգները Ռիգայում, Փարիզում եւ այլ քաղաքներում»,- ասել են մամուլի ծառայությունում: Մոսկվայում կայանալիք համերգի ընթացքում կներկայացվի կոմպոզիտորի ստեղծագործության ամբողջ ժանրային ներկապնակը. կինոերաժշտություն, ֆրանսիական շանսոն, ջազային կոմպոզիցիաներ, հատվածներ մյուզիքլներից: Նաեւ կկայանա սիմֆոնիկ նվագախմբի հետ դաշնամուրի կոնցերտի պրեմիերան: 

Միշել Ժան Լեգրանը ֆրանսիացի կոմպոզիտոր Է, դաշնակահար, դիրիժոր եւ երգիչ: «Օսկար» երեք մրցանակների դափնեկիր Է: Բացի դրանից, իր կարիերայի ընթացքում արժանացել Է «Գրեմի» հինգ մրցանակի եւ մեկ «Ոսկե գլոբուսի»: Կոմպոզիտորը գրել Է ավելի քան 200 երգ կինո- եւ հեռուստատեսային ֆիլմերի, մի քանի մյուզիքլների համար: Նրա սկավառակագրությունը բաղկացած Է ավելի քան 100 ալբոմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС