Կոլումբիայում կործանված ինքնաթիռից վեց մարդ է փրկվել

  • Հասարակություն - 29 Նոյեմբերի 2016, 11:32
Կոլումբիայում ինքնաթիռի կործանման հետեւանքով 81 մարդուց վեց հոգի է փրկվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե ինքնաթիռը, որում եղել են «Շապեկոենսե» բրազիլական ակումբի ֆուտբոլիստներ, աղետի է ենթարկվել Կոլումբիայում: Ինչպես նշվում է, վթարը տեղի է ունեցել Անտիոքիայի նահանգի Լա Ունիոն շրջանում:

Univision հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավում եղել են 72 ուղեւորներ եւ անձնակազմի ինը անդամներ: Ֆուտբոլիստները մեկնել էին Մեդելյին կոլումբիական քաղաք՝ մասնակցելու Հարավամերիկյան գավաթի առաջին եզրափակիչ մրցախաղին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP