Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել

  • Հասարակություն - 29 Նոյեմբերի 2016, 11:08
Սաուդյան Արաբիայի հյուսիսարեւմտյան մասում ձյուն է տեղացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ընդ որում երկրի կենտրոնական տարածաշրջաններում տեղատարափ անձրեւներ են գրանցվել: Օդի ջերմաստիճանը զրոյից ցած Է իջել Շաքրա եւ Տաբուկ քաղաքներում: Էր Ռիադում եւ Ջիդդայում անձրեւ է տեղացել:

Սաուդյան Արաբիայից Twitter-ի օգտատերերը կատակով հարց են տալիս. «Էր Ռիադը չի դարձել արդյոք նոր Լոնդոն»:

Նախորդ անգամ այս տարածաշրջանում ձյուն Է տեղացել 2013 թվականի հունվարին: Այն ժամանակ հարեւան քաղաքներից ժամանում էին Տաբուկ՝ դիտելու այս վայրերի համար հազվադեպ բնական երեւույթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: