Կոլումբիայում կործանվել է բրազիլացի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը

  • Հասարակություն - 29 Նոյեմբերի 2016, 10:36
Բոլիվիայից Կոլումբիա թռչող ինքնաթիռը, որում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է: Ինքնաթիռում եղել են նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի անդամներ: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական Telegraph-ը:

Կոլումբիայի Ժոզե Մարիա Կորդովա օդանավակայանի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը հաստատել է ինքնաթիռի կործանման լուրը` հայտնելով, որ «կարծես կան փրկվածներ»: