Վախճանվել է Ֆիդել Կաստրոն

  • Հասարակություն - 26 Նոյեմբերի 2016, 09:53
Իննսուն տարեկանում վախճանվել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։

Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։ 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել էր իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։